211652_close_icon

Նախապատրաստական աշխատանքներ՝ ԵՏՄ-ին անդամակցելու համար. ՀԺ

views-count1482 դիտում article-date 07:44 27-11-2014
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այսօր Աժ Հանրապետական խմբակցությունը փակ նիստ է անելու: Նիստին մասնակցելու են կառավարության, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները: Ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀԿ-ն եկող երկուշաբթի մեկնարկելիք Աժ քառօրյայից առաջ թրեյնինգ է անում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագրի հարցով: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը և Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը իշխող մեծամասնության պատգամավորներին նախապատրաստելու են քառօրյայի ընթացքում ոչ իշխանական պատգամավորների սպասվող հակադարձումներին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր