1182 դիտում
13:58 02-10-2014
Կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի նախագծին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին և, ինչպես սահմանում է փաստաթղթի 1-ին հոդվածը, սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Նույն պահից ԵՏՄ մարմինների ակտերը ենթակա են կիրառման ՀՀ տարածքում:
Պայմանագրի 1-ից 5-րդ հավելվածներով սահմանվում են միջազգային այն 29 պայմանագրերի ցանկը, որոնց միանալու է Հայաստանը, այդ պայմանագրերի փոփոխությունները, անդամակցության պայմանները և անցումային դրույթները, ցանկն այն ապրանքների և դրույքաչափերի, որոնց հանդեպ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր և այլն:
Նմանատիպ նյութեր
1921 դիտում
11:29 26-12-2020
Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին բանաձևի նախագծին
3530 դիտում
15:46 22-12-2016
Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին
2229 դիտում
16:17 02-12-2014
ՌԴ նախագահը Պետդումա է մտցրել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի վավերացման օրինագիծը
Այս բաժնից
466 դիտում
09:21 23-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
898 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին