211652_close_icon
views-count22057 դիտում article-date 21:52 26-11-2014

Խոշոր ավտովթար Մեծամորում. հաշմանդամ փրկարարները Mercedes-ով 200 մ. մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել են դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում ավտովթար է տեղի ունեցել և մեքենան հայտնվել է ձորակում, կան վիրավորներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ Մեծամորի ոստիկանապետ Արմեն Իսրաելյանի գլխավորությամբ: ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիր քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և մինչ նրանք կհասնեին վթարի վայր՝ քաղաքացիները իրենց ուժերով դուրս են բերել վիրավորներին: Պարզվել է, որ նշված ճանապարհի 36-րդ կիլոմետրին 34-ամյա Ալիկ Բաբայանը, վարելով Mercedes մակնիշի 03 ՏԼ 522 համարանիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մ. մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով վարորդ Ա. Բաբայանն ու ավտոմեքենայի ուղևորներ՝ 27-ամյա Արթուր Եղիազարյանը և 16- ամյա Ավագ Բարսեղյանը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց առողջական վիճակը այս պահին բավարար է: Տեղում հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչներ Դավիթ Ղահրամանյանը և Բաղդասար Կիրակոսյանը: Փաստի առթիվ Բ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են ՀՀ ԱԻՆ ՓԾ հաշմանդամ փրկարարներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր