211652_close_icon
views-count1187 դիտում article-date 16:30 26-11-2014

Ըստ դատապարտյալի հաղորդման` քրեական հետախուզության բաժնի աշխատակիցը իր նկատմամբ բռնություն է գործադրել

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 27-ին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ քրեական հետախուզության բաժնի աշխատակիցը, իր նկատմամբ բռնություն գործադրելով, հարկադրել է ցուցմունքներ տալ իր ծանոթների կողմից բնակարանային գողություն կատարելու վերաբերյալ, ինչի արդյունքում ինքը ստորագրել և հավաստել է ոստիկանության աշխատակցի կողմից թելադրված և քննիչի կողմից արձանագրված ցուցմունքի ճշտությունը: Կատարվում է նախաքննություն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Նմանատիպ նյութեր