211652_close_icon
views-count2003 դիտում article-date 13:38 19-05-2016

Ըստ հաղորդման՝ ՔԿՀ անվտանգության աշխատակիցը յուրացրել է դատապարտյալի գույքը. կատարվում է քննություն

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հրաչյա Գ.-ն հայտնել է հիշյալ քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Հրաչյա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ հիմնարկի անվտանգության աշխատակիցը մտել է իր խուց, հայտնել, որ խցում ստուգումներ պետք է իրականացվեն և որպեսզի արգելված իրեր չհայտնաբերվեն, պետք է խցից հանի արգելված իրերը: Ինքը, վստահելով անվտանգության աշխատակցին, վերադարձնելու պայմանով թույլատրել է խցից հանել այդ իրերը, այդ թվում՝ իր մոտ գտնվող 125 հազ. ՀՀ դրամ կանխիկ գումարը, սակայն հետագայում վերջինս չի վերադարձրել վերցված իրերը: ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայությ

Նմանատիպ նյութեր