ԱՄՆ-ում ծխողների թիվը նվազագույնի է հասել
                        ԱՄՆ-ի  բնակչության ծխողների թիվը այս տարի  կազմել է  17,8%:  Սա ամենանվազագույն ցուցանիշն է 1965 թ-ից  արվող ամենամյա հաշվարկների արդյունքում: 
Ներկայումս ծխողների թիվը հասնում է 42,1 միլիոնի, իսկ 2005թ-ին այդ թիվը 45,1 միլիոն էր: 
Սակայն ծխողների թիվը մեծ է  բնակչության հատկապես առանձին վերցրած խմբերում՝ աղքատների և սեռական փոքրամասնությունների շրջանում : 
Հարկ է նշել, որ ամեն տարի ծխելու պատճառով առաջացած հիվանդություններից մահանում է 480.000 մարդ,  հայտնում է ԱՄՆ-ի «Կանխարգելման և վերահսկողության կենտրոնը»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

