211652_close_icon
views-count2716 դիտում article-date 09:16 08-11-2014

Ծխախոտի ներմուծումը նվազել է. ծխողների թի՞վն է պակասել, թե՞..168 ժամ

«168 ժամ»-ը գրում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության Մաքսային ծառայության տվյալներով՝ 2014թ. առաջին 9 ամիսներին Հայաստան է ներմուծվել 1472.7 միլիոն հատ սիգարետ՝ 21.1 միլիոն դոլար մաքսային արժեքով: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել էր 1732.7 միլիոն հատ սիգարետ՝ 33.9 միլիոն դոլար արժեքով: «Այն, որ ծխախոտ ներմուծողների գործերը լավ չեն, երևում է նաև նրանց վճարած հարկերի փոփոխությունից: ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած 6 ծխախոտ ներմուծող ընկերությունները միասին այս տարվա հունվար–սեպտեմբերին պետբյուջե են վճարել 12.1 միլիարդ դրամի հարկեր: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը պակաս է շուրջ 1.3 միլիարդ դրամով կամ 9.6%-ով: Դատելով այն հանգամանքից, որ առողջ ապրելակերպով ապրողների թիվը Հայաստանում լուրջ տեղաշարժ չի ունեցել, կարելի է ենթադրել, որ նվազումը պայմանավորված է բնակչության գնողունակության անկմամբ և շուկայի փոքրացմամբ, որը նաև արտագաղթի հետևանք է»,–ընդգծում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր