211652_close_icon
views-count1927 դիտում article-date 14:30 05-08-2016

Հայաստանում շարունակում է բարձր մնալ ծխողների հիվանդացության և այդ հիվանդություններից մահացության մակարդակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումով բնակչության առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը և առողջ ապրելակերպի խթանումը հանրային առողջապահության հիմնարար ուղղություններն են: Դրանք պահանջում են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, դրանց բեռի, հիվանդացության և մահացության նվազեցմանը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված համակարգված և համապարփակ գործողություններ: Այս առումով առանցքային է բնակչության իրազեկվածությունը հանրային առողջապահության առկա վտանգների և դրանց կանխարգելման հնարավորությունների մասին։ Ռիսկի գործոնների բացասական ազդեցության և դրանց նվազեցման, ինչպես նաև վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին տեղեկացվածությունը կարող է նպաստել սեփական առողջության նկատմամբ անձի պատասխանատվության բարձրացմանը։ Այսօր մեր երկրում շարունակում է առողջապահական լուրջ խնդիր մնալ ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված բարձր հիվանդացությունը և այդ հիվանդություններից մահացությունը։ Հայաստանում հասուն տարիքի տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխախոտ օգտագործող է։ Սույն պաստառով ներկայացվում են ծխելու վնասները։ [img]/ups/images/0553664001470388018201388.jpg[/img]

Նմանատիպ նյութեր