Իր ընկերուհուն խիզախաբար պաշտպանած հայ երիտասարդին Ադրբեջանը ներկայացրել է՝ որպես ադրբեջանցի. տեսանյութ
                        Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է.
«Համացանցի ռուսական տիրույթը պայթեցրած մի տեսանյութ է հայտնվել, որտեղ երիտասարդը պաշտպանում է իր ընկերուհուն և երկու հարվածով երկու հոգու տապալում է գետնին: Մեր կոմպլեքսավորված հարևան ադրբեջանը շտապեց տեղեկացնել, իբրև հերոսաբար պաշտպանվող կողմն ադրբեջանցի է, իսկ հարձակվողները, բնականաբար հայեր են: Իրականում իր ընկերուհուն պաշտպանած երիտասարդը ազգությամբ հայ Զավեն Հովակիմյանն է: Հերոսի մասին ռեպորտաժ է պատրաստել ռուսական գլխավոր հեռուստատեսություններից մեկը»:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


