211652_close_icon
views-count6346 դիտում article-date 15:20 14-07-2015

16-ամյա Հարությունը ընկերուհուն «Ֆեյսբուք»-ով սիրային նամակ գրած երիտասարդին եւ նրա ընկերներին ժամադրել է եւ ծեծել, որոնցից մեկին՝ այնքան ուժգին, որ կյանքին վտանգ է սպառնացել

16-ամյա Հարություն Աղայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերներների՝ Գեղամ Ավետիսյանի, Արմեն Խաչատրյանի և Արայիկ Հովհաննիսյանի հետ «Կայզեր» սուպերմարկետի մոտ նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն հանդիպել է Հայկ Մկրտչյանին և վերջինիս ընկերներ Խաչիկ Ասատրյանին, Արամ Մարտիրոսյանին և Հարություն Վարդանյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով իր ծանոթ Էլեն Դավթյանին սիրային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար: Սակայն, չհասկանալով միմյանց, Հ. Աղայանը բռունցքով հարվածել է Հայկ Մկրտչյանի դեմքին, որից հետո դիմել են փախուստի, սակայն այդ պահին լսելով, որ Հ. Մկրտչյանի ընկերներն իր հասցեին հայհոյանքներ են տալիս, հետապնդել է նրանց և հասնելով Արամ Մարտիրոսյանի հետևից՝ փայտի կտորով հարվածել է գլխին, բռունցքով 2 անգամ դեմքին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր