Փարիզում ձերբակալել են Cartier ֆիրմային խանութը թալանած գողերին
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Փարիզի կենտրոնում Cartier ֆիրմայի զարդերի խանութը թալանած գողերին:
Նրանք նախօրեին խանութից տարել են թանկարժեք զարդեր և կանխիկ գումար, որից հետո դիմել են փախուստի : Այնուհետև մտել են վարսավիրանոց և աշխատողներից մեկին պատանդ են վերցրել:
Ոստիկանությունը շրջապատել է տարածքը. երկու ժամ հետո երկու գողերն էլ հանձնվել են: