ԲԿՄԱ-ն վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում ԲԿՄԱ-ն Մոսկվայում հյուրընկալեց «Ռոմա»-ին: Մրցաշարային աղյուսակում հավասար միավորներ ունեցող մրցակիցների մրցավեճը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Հատկանշական է, որ ռուսական ակումբը կարողացավ պարտությունից խույս տալ հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած վերջին րոպեին: 43-րդ րոպեին հռոմեացի Ֆրանչեսկո Տոտիի դիպուկ հարվածին 93-րդ րոպեին պատասխանեց Վասիլի Բերեզուցկին:
5 տուրից հետո «Ռոմա»-ն և ԲԿՄԱ-ն 5-ական միավորով բաժանում են E խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ և 3-րդ տեղերը:
[b]ԲԿՄԱ - «Ռոմա»՝1:1[/b]
Գոլեր՝ Բերզեուցկի 93՛ - Տոտի 43՛