Ռոնալդուն օգնեց ինձ կատարելագործել խաղս. Բեյլ
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը իր հաջողություններում կարևորել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի դերը: Հիշեցնենք, որ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը «Արքայական ակումբի» կազմը համալրեց 2013 թվականի ամռանը:
«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստից սովորելը պարզապես անհավանական է: Նա օգնեց ինձ կատարելագործել խաղս: «Ռեալ» տեղափոխվելու առաջին օրից նա լավ վերաբերմունք դրսևորեց իմ նկատմամբ և նույնիսկ խորհուրդ տվեց, թե Մադրիդի որ հատվածում ավելի լավ կլինի բնակվել»,-Բեյլի խոսքերը մեջբերում է Daily Telegraph-ը: