Գարեթ Բեյլ. Ինձ չի հետաքրքրում, որ ես աշխարհի ամենաթանկ խաղացողը չեմ
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարծիք է հայտնել այն հարցի շուրջ, որ կորցրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի կարգավիճակն այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» 105 մլն եվրոյով «Յուվենտուսից» ձեռք բերեց Պոլ Պոգբային:
«Ես ընդհանրապես չեմ մտածում այդ մասին: Դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում», ասել է Բեյլը:
Նշենք, որ մինչև Պոգբայի տրանսֆերը ամենաթանկ ֆուտբոլիստը համարվում էր Բեյլը, որը 2013 թվականին 100 միլիոն եվրոյի դիմաց «Տոտենհեմից» տեղափոխվեց «Ռեալ»: