Հենրիխ Մխիթարյան. Կլոպն ինձ օգնեց ֆուտբոլիստ դառնալ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երախտիքի խոսքեր է ասել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հասցեին, որի ղեկավարությամբ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:
«Ես շնորհակալ եմ Կլոպին: Նա աշխատել է իմ բնավորության և հոգեբանության վրա: «Բորուսիայում» ես շատ էի նյարդայնացել մի քանի խաղից հետո, որտեղ մենք իսկապես վատ էինք խաղում:
Կլոպն ինձ իրավիճակից դուրս գալու ելք ցույց տվեց: Նա աջակցեց ինձ և ասաց, որ պետք է գլուխս բարձր պահեմ, քանի որ լավ բաները` վաղ թե ուշ, տեղի են ունենում: Նա օգնեց ինձ ֆուտբոլիստ դառնալ», ասել է Մխիթարյանը: