Ուկրաինական դասագրքերից կարող են հանվել Հայրենական մեծ պատերազմի մասին նյութերը
Ուկրաինայի Ազգային հիշատակության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Վյատովիչը չի բացառել, որ ուկրաինական դասագրքերից կարող են հանվել Հայերնական մեծ պատերազմի մասին նյութերը: Այս մասին նա հայտնել է TASS գործակալությանը:
«Դասագրքերից պետք է հանվեն խորհրդային քարոզչությանը և, առաջին հերթին, Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ նյութերը: Մեզ համար Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին: Այն մեզ համար ավելի աղետալի է եղել»,-ասել է Վյատովիչը:
Առայժմ Ուկրաինայի Կրթության և գիտության նախարարությունը արձագանք չի տվել այս հայտարարությանը: Նշենք, որ Ուկրաինայի նախկին ախագահ Վիկտոր Յուշչենկոյի ղեկավարման ժամանակ դասագրքերից հանվեց «Հայրենական մեծ պատերազմ» հասկացությունը, սակայն Յանուկովիչի՝ իշխանության գլուխ գալով այն կրկին վերականգնվեց: