211652_close_icon
views-count218105 դիտում article-date 10:17 22-01-2019

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 48-ամյա վարորդը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. վարորդի կինն ու մայրը մահացել են. բժիշկները պայքարում են նրա և 3 երեխաների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Հովհաննիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի 01 CO 100 համարանիշի ավտոմեքենայով Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ համագյուղացիներ, 62-ամյա Ջեմմա Խլղաթյանը տեղում մահացել է, իսկ 19-ամյա Անահիտ Հովհաննիսյանը, 18-ամյա Ջեմմա Հովհաննիսյանը, 10-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը և 38-ամյա Հրանուշ Նալբանդյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Մինչ տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաբկեն Հարությունյանի գլխավորությամբ, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից Հ. Նալբանդյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Բ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տողափոխվեց Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորները ընտանիքի անդամներ են. մահացածները վարոչդի մայրն ու կինն են, վիրավորներն էլ՝ նրա երեխաները, իսկ ավտոմեքենան պատկանել է նրա ընկերոջը, և նա մեքենան վերցրել էր ու մասնակցելիս է եղել բանակի քեֆի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր