16065 դիտում
11:08 25-11-2014
Վրաերթ՝ Երևանում. վարորդը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, հիվանդանոցից էլ քննիչին՝ դեպքի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 59-ամյա Աշոտ Ծատուրյանը Մոսկովյան փողոցում՝ «Ալֆա Ֆարմ» դեղատան դիմաց, իր վարած Volkswagen Passat մակնիշի 21 ՏՕ 970 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ, 50-ամյա Անահիտ Փափազյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր մեքենայով տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոց է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում հիվանդանոցից վթարի վայր է տեղափոխել վրաերթը կատարած Ա. Ծատուրյանը՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով:
Փաստի առթիվ քննիչ Կ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+