211652_close_icon
views-count19047 դիտում article-date 21:32 24-11-2014

Վահե Հակոբյանը հերքում է վեճի և ծեծկռտուքի մասին տարածված տեղեկությունները

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության նախկին պետ Վահե Հակոբյանը հրաժարական է տվել՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորների հետ տեղի ունեցած վեճի պատճառով: Ըստ հրապարակման՝ վարչապետի վարորդ Գոքոր Գևորգյանի եղբայր՝ Նորիկ Գևորգյանը, ով աշխատում է որպես կառավարիչ «Հայջրմուղկոյուղի»-ում, իր ընկերոջ՝ Ֆելիքսի հետ վիճաբանել են Վ. Հակոբյանի հետ և վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով: Ըստ հրապարակման՝ Ֆելիքսը «Պետջրկոմի» ծրագրերի կառավարիչն է, իսկ մինչ այդ եղել է Արտաշատի ջրմուղի պետը: Այսօր՝ իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատված Վ. Հակոբյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հերքեց տեղի ունեցածը, ասելով, որ այդ ամենը հերյուրանքներ են , չեն համապատասխանում իրականությանը, անգամ խոսք ու զրույց տեղի չի ունեցել նրա և նշված անձանց միջև և զարմանում էր, թե ով և ինչի համար պետք է նման ստահոտ լուրեր տարածեր: Ֆոտոլրագրողի հարցին, թե՝ հրապարակման մեջ նշում են նաև, որ պատրաստվում եք Հանրապետական կուսակցությունից դուրս գալ և անդամագրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Վ Հակոբյանը պատասխանեց. «Իմ արյան մեջ ներարկված չէ ճամբար փոխելու և առնետավազքով զբաղվելու գաղափար ու կրկին հերքում եմ այդ տեղեկությունները, որոնք ուղեղը մթագնած ինչ-որ մարդկանց երևակայության արդյունք են»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր