211652_close_icon
views-count21223 դիտում article-date 19:03 24-11-2014

Մինչ պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը մտածում է օգնության ձեռք մեկնելու մասին՝ մեկ այլ պատգամավոր խոսքից անցավ գործի

Մինչ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված «ՍԱՍ» սուպերմարկետների սեփականատեր «Սասի Արտակ» մականվամբ Արտակ Սարգսյանը խոսքից չի անցնում գործի, Ազգային ժողովի ՀՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Հովհաննես Սոֆոյանը, իմանալով օրերս հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Փափազյանի հետ տեղի ունեցեած արտակարգ դեպքը՝ այսօր՝ նոյեմբերի 24-ին օգնության ձեռք մեկնեց ազատամարտիկին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Փափազյանը հայտնեց, որ կեսօրին իր ընտանիքին են այցելել 3 երիտասարդներ և հայտնել, որ պատգամավոր Հ. Սոֆոյանը պատրաստակամություն է հայտնել սատար կանգնելու իրեն և որպես օգնություն գումար են փոխանցել ազատամարտիկին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ս. Փափազյանը հուզված պատմում էր. «Երբ ներկայացան, որ պատգամավորի կողմից են եկել, մտածեցի՝ մեր պատգամավորի՝ Արտակ Սարգսյանի մարդիկ են: Սկզբից չէին ներկայանում, որ պատգամավորի և անընդհատ կրկնում էին՝ պատգամավորը փոխանցել է, մենք ուրիշ բանի հետ գործ չունենք: Ես էլ ասեցի, որ հրաժարվում եմ այդ գումարը վերցնելուց, եթե չեք ասում՝ ով է օգնության ձեռք մեկնում և միայն դրանից հետո երիտասարդները ասեցին՝ որ պատգամավորն է սատար կանգնել ինձ: Օգտվելով առիթից, կրկին անգամ շնորհակալությունս եմ հայտնում լրագրողներին, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին, Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանին, զորավար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ու այն մատղաշ ԵԿՄ ջահելներին, որոնց շնորհիվ վերքս սպիանում է»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/19/33954/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 19-ին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն ու Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն այցելել էին Արաբկիր վարչական շրջանի Խափանցյան փողոցի 16 տան բնակիչ, հաշմանդամ ազատամարտիկ, 56-ամյա Սամվել Փափազյանին: Վարչական շրջանի ղեկավարն ու քաղաքապետի խորհրդականը դատարկաձեռն չէին այցելել ազատամարտիկին: Հ. Անտոնյանի կողմից Ս. Փափազյանին ու նրա կնոջը հանձնվել էին Լոռու մարզից բերված 10 մայրացու ոչխարներ, իսկ Ա. Քոթանջյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից դրամական օգնություն էր հանձնել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արտակարգ դեպքի մասին տեղեկացվել էր Երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ով հանձնարարել էր, որպեսզի ԵԿՄ-ն նույնպես օգնության ձեռք մեկնի ազատամարտիկին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր