211652_close_icon
views-count46101 դիտում article-date 18:47 03-10-2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խոսքից անցավ գործի. երևանցիներին հայտնի մսի վաճառքի տաղավարներում առևտուրը դառնում է եվրոպական չափանիշներին համապատասխան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող հետևողական աշխատանքների արդյունքում Մալաթիայի շուկայի և Խորենացի փողոցի մսի վաճառքի տաղավարներում պայմաններն էականորեն բարելավվել են և ապահովում են անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները: Ծառայությունը դեռ նախորդ տարեվերջից է սկսել մսի իրացման շուկայում տնտեսավարողներին ներկայացնել մսի շուկայահանման համար նախատեսված անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր պահանջները, տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ թե շրջայցերի, թե մի շարք հանդիպումների ու քննարկումների միջոցով և որոշակի ժամանակ տվել՝ անհրաժեշտ վերանորոգումները կատարելու և պայմանները բարելավելու համար: Արդյունքում՝ մի շարք մսի տաղավարներ փոխվել են անճանաչելիորեն՝ սպառողներին մատուցելով անհամեմատ որակյալ ծառայություն՝ ապահովելով սառնարանային պայմաններում պահվող, անասնաբուժասանիտարական անհրաժեշտ փաստաթղթեր ունեցող, սանիտարահիգիենիկ բավարար պայմաններում մսի վաճառք: Մալաթիայի շուկային համար միս տեղափոխող ավտոմեքենան էլ, ինչպես հետագայում բոլոր նման մեքենաները, ապահովված են և հարմարեցված՝ միսը որակով, սանիտարահիգենիկ պայմանները պահելով՝ շուկա տեղափոխելու համար, որի համար տրամադրվել է համապատասխան լիցենզիա և թույլատվություն: Մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների գործունեությունը խրախուսելու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությանը արձագանքող տնտեսավարողների շրջանակն աստիճանաբար մեծանում է: Հիշեցնենք, որ մսի այն վաճառակետերին, որոնք ապահովում են անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, Ծառայության կողմից տրվում են համապատասխան տեղեկատվական պիտակներ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում մսի վաճառքի կետերից միս գնող բնակիչներն ասում էին, որ շատ գոհ ու շնորհակալ են իրենց գնումների համար նման հաճելի և ապահով պայմաններ ստեղծելու համար: Ըստ բնակիչների՝ իրենք արդեն ավելի են վստահում գնված մսի որակական հատկանիշներին և կցանկանային, որ բոլոր տեղերում նման պայմաններ ստեղծվեին: Որոշ տաղավարների վերանորոգումը դեռ ընթացքի մեջ է: ՀՀ ԱԳ ՍԱՊԾ-ը ևս մեկ անգամ տնտեսավարողներին հիշեցնում է. միսն ու ենթամթերքն անհրաժեշտ է ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում, վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական և արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների և սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ և ստուգիչ սարքերով, սառնարաններով: Կենդանական ծագման մթերքի, առավել ևս՝ մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ, պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր հագուստ: Վաճառքի կետերում յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է: Մսի իրացման շուկաներում դրական փոփոխությունները շարունակական են լինելու, և, մայրաքաղաքի Խորենացի փողոցի և մյուս մսի տաղավարների օրինակով, տարածվելու են բոլոր իրացման կետերի վրա, այդ թվում՝ մարզերի: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր