211652_close_icon

Հայտնաբերվել է համակարգչային ամենակատարյալ վիրուսը

views-count3320 դիտում article-date 21:00 24-11-2014
Կիբերանվտանգության ոլորտում հայտնի ընկերություններից մեկը հայտնաբերել է մի վիրուս, որը, պարզվում է` համակարգչային վիրուսներից ամենաբարդն ու կատարյալն է: Մասնագետների կարծիքով` Regin անունը ստացած վիրուսը կարող էր ստեղծվել միայն պետական լաբորատորիայում. այդպիսի կատարյալ վիրուսներ օգտագործում են պետությունների ղեկավարները` լրտեսության նպատակով: Ուսումնասիրողներն արձանագրել են, որ վեց տարում վիրուսը վարակել է հիմնականում հեռահաղորդակցության ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների համակարգիչներ` թույլ տալով գողանալ դրանցում պահված տեղեկատվությունը:

Նմանատիպ նյութեր