Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսմամբ՝ Էբոլա վիրուսն Արևմտյան Աֆրիկայում իր գագաթնակետին կհասնի դեկտեմբերին, երբ շաբաթական կգրանցվի վարակման 5000-10.000 դեպք:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը հայտարարել է, որ պաշտոնական տվյալներով՝ Էբոլա վիրուսով վարակվել է 8914 մարդ և վիրուսից մահացել է 4447 մարդ: Նա չի բացառել, որ իրականում Էբոլա վիրուսից մահացածների թիվը կարող է կրկնակի մեծ լինել:
Էյլվարդն ուշադրություն է հրավիրել, որ մահաբեր ելքով է ավարտվել Էբոլա վիրուսով վարակվելու դեպքերի մոտ 50 տոկոսը, սակայն կան երկրներ, որոնցում դա կազմում է 70 տոկոս: