Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Էբոլա տենդով հիվանդանալու առաջին դեպքն է գրանցվել Աֆրիկայի հերթական երկրում` Սենեգալում: Սենեգալի առողջապահության նախարարության տվյալներով` հիվանդը գվինեացի երիտասարդ տղամարդ է, ով հավանաբար վարակվել է իր երկրի մայրաքաղաք Կոնակրիում:
Դրանից հետո նա մեկնել է Սենեգալ: Նա սահմանը հատել է մինչև օգոստոսի 21-ը: Այդ օրը Դակարը որոշել է փակել Գվինեայի հետ սահմանը: Գվինեացուն տեղափոխել են դակարյան կլինիկայի կարանտինային բաժանմունք: Բժիշկների խոսքերով` երիտասարդի վիճակը գնահատվում է բավարար:
Այժմ իշխանությունները փորձում են պարզել մինչև հոսպիտալացումը նրա շփումները, որպեսզի կանխեն վիրուսի տարածումը: