211652_close_icon
views-count2342 դիտում article-date 19:42 14-01-2016

Կանցկացվի հոբելյանական երեկո` նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հունվարի 15-ին, ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կանցկացվի հոբելյանական երեկո` նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին: Երեկոյի բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Երեկոն կսկսվի Լ. Խեչոյանի կյանքի երեք տարբեր քսանամյակները ներկայացնող գրական-գեղարվեստական կոմպոզիցիայով՝ դերասանների, ասմունքողների և երաժիշտ կատարողների մասնակցությամբ: Իսկ Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանախումբը կներկայացնի արձակագրի «Դատախազի թաղումը» և «Կարմիր կոշիկները» պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումների առաջնախաղերը: Երեկոն կավարտվի ազատամարտիկ, գրող Լ. Խեչոյանի արցախյան պատերազմի մասին հուշագրերի ներկայացմամբ:

Նմանատիպ նյութեր