Մոսկվայում ադրբեջանցիներից բաղկացած հանցախումբ է ձերբակալվել
Մոսկվայի մարզի Բալաշինի և Օրեխովո-Զուևո շրջաններում իրավապահները բացահայտել և ձերբակալել են Ադրբեջանի՝ 30-34 տարեկան 4 քաղաքացիներից բաղկացած հանցախմբի:
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, հանցախմբի անդամները մեղադրվում են սպանություններ, ավազակային հարձակումներ և թալան կազմակերպելու մեջ:
ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության վարչության տարածած հայտարարության մեջ նշված է, որ հանցախումբը շուրջ 2 տարի գործել է Ռուսաստանի տարբեր մարզերում: Ըստ ոստիկանության տվյալների՝ հարձակման թիրախ են դարձել հիմնականում կոմերցիոն ձեռնարկությունները, տները և կազմակերպությունների գրասենյակները:
Բացի այդ, խումբը մեղադրվում է անցյալ տարի Կալուգայի մարզի Ժուկովի շրջանում իր հայրենակցից դրամ շորթելու և նրան սպանելու մեջ:
Նշված գործի շրջանակում հարուցվել են քրեական գործեր՝ ՌԴ քր.օր.-ի 105 հոդվածի (սպանություն), 162 հոդվածի (խուլիգանություն) և 163 (շորթում) հատկանիշներով: