Ֆրասիայում թանկարժեք գինիների գողությամբ զբաղվող հանցախումբ է ձերբակալվել
Ֆրանսիայում թանկարժեք գինիների գողությամբ զբավող հանցախումբ է վնասազերծվել։ Նրանց հասցված վնասի չափը մի քանի մլն եվրո է կազմում, հայտնել է տեղի ոստիկանութունը։
Ձերբակալման նախապատրաստման գործընթացը 6 ամիս է տևել։ Օպերացիային ավելի քան 300 ոստիկան է մասնակցել։ Ըստ ոստիկանության, հանցագործների թիրախն ամենահարուստ տներն են եղել։
Նրանք ամեն տեղ գողությունը նույն կերպ են իրականացրել՝ օգտագործելով գողացված մեքենա, սպիտակեցնող նյութով մաքրել իրենց հետքերը։