Մեսսիի առաջին գոլը «Բարսելոնա»-ի կազմում. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնա»-ն 5:1 հաշվով հաղթեց «Սևիլիա»-ին: Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղիակ դարձավ Լիոնել Մեսսին: Այդպիսով 27-ամյա արգենտինացին Իսպանիայի առաջնություններում անցկացրած 289 խաղում խփեց իր 253-րդ գոլը և դարձավ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն:
Այդ ցուցանիշով Մեսսին գերազանցեց «Ատլետիկ»-ի լեգենդար հարձակվող Թելմո Սարային, ով 1940-1955 թթ ընկած ժամանակահատվածում հանդես է եկել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի կազմում:
Լիոնել Մեսսին իր առաջին գոլը «Բարսելոնա»-ի կազմում խփել է 2005 թվականի մայիսի 1-ին՝ Իսպանիայի առաջնության շրջանակում «Ալբասետե»-ի հետ կայացած խաղի ժամանակ: