Մեսսիի գոլը օգնեց «Բարսելոնա»-ին հաղթել «Էսպանյոլ»-ին. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնա»-ն նվազագույն հաշվով առավելության հասավ «Էսպանյոլ»-ի նկատմամբ: Բարսելոնյան դերբիի ելքը վճռեց Լիոնել Մեսիի 11 մետրանոցից խփած միակ գնդակը:
83-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Էսպանյոլ»-ի դարպասապահ Կիկո Կասիլյան: Քանի, որ այդ պահին թիմը արդեն օգտագործել էր թույլատրելի երեք փոխարինումները` դարպասպահի պարտականությունները ստանձնեց կիսապաշտպան Խավի Լոպեսը:
«Էսպանյոլ» - «Բարսելոնա»`0:1
Գոլ` Մեսսի 71' (11մ)