Իսպանիայի գավաթ. Մեսսիի միակ գոլը օգնեց «Բարսելոնա»-ին հաղթել «Ատլետիկո»-ին. տեսանյութ
Իսպանիայի թագավորական գավաթի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բարսելոնա»-ն տանը նվազագույն հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկո»-ին: Կատալոնյան թիմին հաջողվեց խաղի ընթացքը բեկել խաղավարտից 5 րոպե առաջ:
84-րդ րոպեին Խուանֆրանը սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Սերխիո Բուսկետսի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշակետին: 11 մետրանոցից Մեսսիի կատարած առաջին հարվածից հետո Օբլակը հետ մղեց գնդակը, սակայն արգենտինացին կրկնհարվածով գնդակը ուղարկեց դարպասը:
Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 28-ին: