211652_close_icon
views-count835 դիտում article-date 18:32 23-11-2014

Դի Մատեոն «Չելսի»-ի ամենահիշարժան մարզիչն է. Դրոգբա

«Չելսի»-ի վետերան հարձակվող Դիդյե Դրոգբայի կարծիքով իտալացի մասնագետ Ռոբերտո Դի Մատեոն, ով ներկայումս հանդիսանում է «Շալկե 04»-ի գլխավոր մարզիչը, լոնդոնյան ակումբի ամենահիշարժան մարզիչն է: 2012 թվականին հենց այդ մասնագետի գլխավորությամբ լոնդոնցիները իրենց պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեցին Չեմպիոնների լիգայի տիտղոսը: «Մենք շատ մարզիչներ ենք ունեցել, և նրանք բոլորը իրենց օգուտն են բերել «Չելսի»-ին: Կարծում եմ, որ նրանք բոլորը իրենց ավանդ ունեն թիմի հաջողության մեջ: Սակայն «Չելսի»-ի բոլոր ժամանակների ամենահիշարժան մարզիչը ռոբերտո Դի Մատեոն է, քանի որ հենց նրա հետ մենք վերջապես կարողացանք նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը»,-ասել է Դրոգբան:

Նմանատիպ նյութեր