Ագուերոյի գոլը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր-լիգայի պատմության ամենահիշարժան պահը. տեսանյութ
Sky Sports հեռուստաընկերություն անգլիական պրեմիեր-լիգայի հետ համագործակցության 23-րդ տարեդարձի կապակցությամբ իր հեռուստադիտողների շրջանում հարցում է անցկացրել՝ ԱՊԼ-ի 23 ամյա պատմության մեջ ամենահիշարժան պահը որոշելու համար:
Ամենահիշարժան պահ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող 2011/12 մրցաշրջանի վերջին տուրում Սերխիո Ագուերոյի գոլը «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» դարպասը՝ ֆանտաստիկ այդ հանդիպման ավելացված ժամանակում:
Այդ գոլի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ և շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 44 տարի անց դարձավ Անգլիայի չեմպիոն: