211652_close_icon
views-count937 դիտում article-date 11:46 07-10-2014

«Շալկե 04»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Կելլերին փոխարինեց դի Մատեոն

«Շալկե 04»-ի ղեկավարությունը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզի Յենս Կելլերին: Նման որոշման պատճառ է հանդիսացել Բունդեսլիգայում թիմի անհաջող ելույթները: 7 տուրից հետո գելզենկիրխենյան ակումբը 8 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում: Ընթացիկ մրցաշրջանում Կելլերի գլխավորությամբ «Շալկե 04»-ը 10 խաղ է անցկացրել և ընդամենը 2 հաղթանակ է տոնել: Գելզենկիրխպենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Կելլերին կփոխրինի իտալացի մասնագետ Ռոբերտո դի Մատեոն, ով 2012 թվականին «Չելսի»-ի հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:

Նմանատիպ նյութեր