211652_close_icon

Նոր մանրամասներ՝ Երեւանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. տուժածներն են՝ Երեւանի քաղաքապետարանի եւ Ֆինանսների նախարարության աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count19114 դիտում article-date 10:28 23-11-2014
Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ KIA Cerato մակնիշի 096 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Կոմիտասի 45ա շենքի բնակիչ, 23-ամյա Նարեկ Նազարեթյանը, իսկ Nissan Pathfinder մակնիշի 33 RD 101 համարանիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 59-ամյա Ռուբիկ Դավթյանը: Հիվանդանոց են տեղափոխվել Ռ. Դավթյանն ու նրա ուղեւորուհի, համագյուղացի, 55-ամյա Նաիրա Թադեւոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով KIA-ի վարորդ Ն. Նազարեթյանը աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, իսկ ավտոմեքենան հաշվառված է քաղաքապետարանի աշխատակազմի հաշվեկշռում: Nissan-ի վարորդ Ռ. Դավթյանը աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի խորհրդական: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/20/34128/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարգարյան, Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել էին Nissan մակնիշի 33 RD 101 համարանիշի և KIA մակնիշի 096 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել էր: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների, 2 հոգու տեղափոխել էր հիվանդանոց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր