Թբիլիսիում հողին են հանձնել Կախա Բենդուկիձեին
Թբիլիսիում հուղարկավորել են հայտնի ռեֆորմիստ, քաղաքական գործիչ, Վրաստանի Գիտելիքների ֆոնդի հիմնադիր Կախա Բենդուկիձեին:
Հուղարկավորման արարողությունը, ըստ նրա նախապես հայտնած ցանկության, տեղի է ունեցել Թբիլիսիի Կուկիա գերեզմանատանը: Բենդուկիձեին հողին են հանձնել իր մոր շիրմի կողքին:
Բենդուկիձեն մահացել էր Լոնդոնում` 58 տարեկանում: Մահվան նախնական պատճառը սրտի կաթվածն է, սակայն վերջնական տվյալները կհրապարակվեն փորձաքննությունից հետո: