«Բարսելոնա»-ն խաղավարտին ձեռքից բաց թողեց հաղթանակը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Խետաֆե»-ին: Մինչև հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած լրացուցիչ վերջին րոպեն տանտերերը հաղթում էին 2:1 հաշվով, սակայն «Խետաֆե» հարձակվող Լաֆիտան դարձավ գոլի հեղինակ և իր թիմին փրկեց պարտությունից:
36 խաղից հետո «Բարսելոնա»-ն 85 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: Առաջին տեղում ընթացող «Ատլետիկո»-ն իր ակտիվում ունի 88 միավոր, իսկ երրորդ տեղում ընթացող «Ռեալ»-ը` 82 միավոր, սակայն մադրիդյան ակումբը ի տարբերություն «Բարսելոնա»-ի, երկու խաղ պակաս է անցկացրել:
«Բարսելոնա» - «Խետաֆե»` 2:2
Գոլեր` Մեսսի 23', Սանչես 67' – Լաֆիտա 39', 92'