«Բավարիան» ձեռքից բաց թողեց Գերմանիայի Սուպերգավաթը. տեսանյութ
Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը` Մյունխենի «Բավարիայի» և «Վոլֆսբուրգի» միջև, անկախատեսելի և դրամատիկ ավարտ ունեցավ:
Մյունխենյան ակումբը մինչև հանդիպման վերջին րոպեն 1:0 հաշվով հաղթում էր, սակայն երկրի փոխչեմպիոնների փրկեց դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտները, որը հավասարեցրեց հաշիվը` 1:1:
Հաղթողին որոշելու համար նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որտեղ ժպտաց «Վոլֆսբուրգի» բախտը` 5:4: Նշենք, որ «Բավարիան» երրորդ տարին անընդմեջ չկարոցավ հաղթեց Գերմանիայի Սուպերգավաթի խաղում:
Գերմանիայի Սուպերգավաթ
«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 1:1 (5:4` 11մ.)
Նիկլաս Բենդտներ, 89 - Արյեն Ռոբեն, 49