211652_close_icon
views-count1338 դիտում article-date 23:22 21-11-2014

«Սպարտակ»-ի կիսապաշտպանը երազում է Գերմանիայի հավաքականում հանդես գալու մասին

Մոսկվայի «Սպարտակ»-ի գերմանացի կիսապաշտպան Պատրիկ Էբերտը խոստովանել է, որ երազում է Գերմանիայի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին: Էբերտը ժամանակին հանդես է եկել Գերմանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականների կազմում, սակայան առաջին թիմի կազմում երբեք չի հայտավորվել: «Ներկայումս լիովին կենտրոնացած եմ «Սպարտակ»-ում ելույթներիս վրա, սակայն միշտ հաճույքով հանդես կգամ հավաքականի կազմում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծ պատիվ է իր երկրի ազգային թիմում հանդես գալը: Ներկայումս ոչ մի կապ չունեմ Յոահիմ Լյովի հետ: Սակայն չեմ հրաժարվում հավաքականում հանդես գալու երազանքիցս: Այդուհանդերձ հասկանում եմ, որ իմ խաղային դիրքում բազմաթիվ խաղացողներ կան, ովքեր ինձ գերազանցում են խաղային որակներով»,- նշել է Պատրիկ Էբերտը

Նմանատիպ նյութեր