Ռոյսը երազում է «Բարսելոնա»-ում հանդես գալու մասին
Ինչպես տեղեկացնում է են գերմանական լրատվամիջոցները, Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը երազում է «Բարսելոնա»-ում հանդես գալու մասին:
Հարկ է նշել, որ ՖԻՖԱ-ն «Բարսելոնա»-ին արգելել է նոր ֆուտբոլիստներ գնել մոտակա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում: Պատիժը կապված է 2009-2013 թվականներին մինչև 18 տարեկան արտասահմանցի ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու դրույթները խախտելու հետ: Պատիժը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարից: Դա նշանակում է, որ կատալոնյան ակումբը չի կարողանա ձեռք բերել գերմանացի խաղացողին:
Միևնույն ժամանակ Ռոյսը առաջարկներ ունի այնպիսի ակումբներից, ինչպիսիք են «Բավարիա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ» -ը: