Արազ Օզբիլիսը վերսկսել է վազքային վարժությունները. տեսանյութ
Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակվում է ապաքինվել ծնկի վնասվածքից: Ուղիղ 68 օր առաջ կիսապաշտպանը ծնկի վիրահատության ենթարկվեց: Հիշեցնենք, որ Օզբիլիսը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել մայիսի 31-ին Ալժիրի հավաքականի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ:
«Վիրահատությունից հետո 68-րդը օրը սկսեցի վազել»,- իր Instagram-ի էջում գրել է ֆուտբոլիստը: