Օզբիլիսը վերսկսել է վազքային վարժությունները
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից: Հայ խաղացողը այսօր վերսկսել է վազքային վարժությունները Հիշեցնենք, որ Օզբիլիսը խաչաձև կապանների վնասվածք էր ստացել ընթացիկ տարվա մայիսի 31-ին Ալժիրի հավաքականի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ:
«Սկսել եմ մի փոքր վազել: Շարժվում ենք առաջ»,-իր Twitter-ի էջում գրել է Օզբիլիսը: