Ամերիկացի գիտնականները ժեստերով կառավարվող սմարթֆոն են ստեղծել
Վաշինգթոնի համալսարանի գիտնականները մշակել են մի համակարգ, որը թույլ կտա ղեկավարել սմարթֆոնները, որոնք կկառավարվեն ժեստերի միջոցով:
Ինչպես պնդում են մասնագետները, ձեռքի մեկ շարժումը բավական կլինի` երգ միացնելու կամ զանգն անջատելու համար, ընդ որում` սմարթֆոնն առանց գրպանից կամ պայուսակից հանելու:
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ նոր սենսորները ժեստերը ճանաչում են 87% ճշտգրտությամբ:
Չնայած տեխնոլոգիան դեռ մշակման փուլում է, գիտնականները պլանավորում են առաջիկայում նորարությունը ներկայացնել վաճառքի: