211652_close_icon
views-count1635 դիտում article-date 12:58 21-11-2014

Փառքի ճանապարհը սկսվում է այստեղից. տեսանյութ

Այս ուսուցողական և ոգեշնչող տեսանյութը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին է ուղարկել մեր կայքի ընթերցողներից մեկը: Այն նվիրված է հայկական մանկապատանեկան, ինչպես նաև հայկական ֆուտբոլին: Տեսանյութի նկարագրության մեջ նշվում է. «Այս տեսահոլովակը հատուկ պատրաստել եմ Ձեզ համար, քանի որ շատ եմ ցանկանում, որ ապագայում դառնաք առաջին հերթին հասարակությանը, հայ ազգին պիտանի մարդիկ և, ամենագլխավորը՝ հանրահայտ ֆուտբոլիստներ: Այս տեսահալովակը պարզապես տեսահոլովակ չէ, քանի որ այն բացի ոգեշնչելուց նաև ուսուցողական է: Յուրաքանչյուր օր մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի դուք կարողանաք ճիշտ ուղով ընթանալ: Սակայն միայն մեր՝ մարզիչներիս ցանկությունը քիչ է: Առաջին հերթին այդ ցանկությունը պետք է լինի Ձեզ մոտ: Ցանկացած աշխատանքում գրագիտությունը ամենագլխավորն է, սակայն պակաս կարևոր է չէ նաև մոտիվացիան: Կարևոր է ցանկացած մանրուք: Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ցուցաբերել աշխատասիրություն և, բնականաբար, նպատակասլացություն: Յուրաքանչյուրը պետք է հաճույք ստանա իր կատարած աշխատանքից և այն անի ոգևորությամբ, խանդավառությամբ: Շուտ ուսանելու համար պետք է ընդունակություն և, բնականաբար, զգոնություն: Երբեք չպետք է հանձնվենք, պետք է լինենք համառ և վստահ մեր ուժերին: Չվախենանք սխալվելուց, իսկ սխալվելու դեպքում դասեր քաղենք և շտկենք դրանք: Աշխատանքին ճիշտ մոտեցումը մեր հաջողության գրավականն է: ՓԱՌՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՅՍՏԵՂԻՑ…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր