211652_close_icon
views-count1294 դիտում article-date 16:41 17-05-2021

Մի քիչ հող այստեղից են տալիս, մի քիչ՝ այնտեղից, չգիտենք՝ մեր Կառավարությունն ինչ գործի է․ սյունեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Մի քիչ հող այստեղից են տալիս, մի քիչ՝ այնտեղից, չգիտենք՝ մեր Կառավարությունն ինչ գործի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խնձորեսկի բնակիչ Մաքսիմ Առուշանյանը՝ խոսելով Սյունիքում առաջացած խնդիրների մասին:

«Լրիվ շրջափակված ենք, էլ ի՞նչ է մնացել այստեղ: Բանակցություններից այն ակնկալիքն ունեինք, որ մերոնք դրանց հետ պիտի շպրտեին, մեր հողերն էլ մեզ պիտի մնան: Պիտի մեր Կառավարությունը մտածի, որ մեր հողերը պահի, քանի օր է՝ բանակցություններ են գնում, բայց ոչ մի արդյունք էլ չկա»,-ասաց նա:

Բնակչի խոսքով՝ Կառավարության ուշադրության տակ այլ հարցեր են, սակայն ըստ նրա՝ առաջին հերթին պետք է բանակը լինի ուշադրության կենտրոնում: «Մարդիկ հողերում քնում են, պոստերում կանգնում են, բայց փետրվարի աշխատավարձները դեռ չեն ստացել՝ իմ իմանալով: Սև լճի մի հատվածը իրենց են տվել, ինչքան գիտենք: Ժողովուրդը մոլորության մեջ է, չենք հասկանում, սրանք խոսում են նախկիններից, բայց իրենց արածները չեն տեսնում, ի՞նչ են անում»,-ասաց նա և հավելեց, որ այս պահին գյուղացին վտանգված է, որովհետև որևէ հստակ բան չի անում Կառավարությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր