211652_close_icon
views-count789 դիտում article-date 19:06 28-01-2023

Վստահ եմ, որ Հայոց բանակը կվերագտնի փառքի ու հաղթանակի իր ճանապարհը. Ե. Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանն ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դրանում մասնավորապես ասվում է.

«Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է, ՀՀ ԶՈւ 31-րդ տարեդարձը։ Շնորհավորում եմ մեր Հայոց բանակի տոնը։ Մեր բանակը մեր պետության անվտանգության և անկախության գլխավոր երաշխավորն է և ամենակայացած կառույցը։ Որքան հզոր, ուժեղ և մարտունակ է բանակը, այնքան հզոր է մեզնից յուրաքանչյուրը։

Հայոց բանակի կազմավորումն ու կայացումը եղել և մնում է գլխավոր ձեռքբերումներից` մեր պետականաշինության գործում։

Հայկական բանակը կոփված է նաև պատերազմներում: Չնայած երիտասարդ տարիքին, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն անցել է երեք պատերազմով:

Վստահ եմ, որ Հայոց բանակը կվերագտնի փառքի ու հաղթանակի իր ճանապարհը։ Պինդ սեղմում եմ ձեռքդ, հա'յ զինվոր, անկախ բոլոր վայրիվերումներից, դժվարություններից ու կորուստներից, քո սխրանքն անմահ է։

Խոնարհվում եմ այն քաջարի զինվորների հիշատակին, որոնք հանուն մեզ ու մեր վաղվա օրվա զոհաբերեցին իրենց կյանքն ու բռնեցին հավերժի ճամփան։

Հարգանքս ու խոնհարումս քեզ հայ զինվոր, հայոց եռագույնի թիվ մեկ պաշտպան։
Փա'ռք, հայոց բանակին։ Պատիվ ունեմ»:

Նմանատիպ նյութեր