1940 դիտում
11:42 21-11-2014
Ադրբեջանական բանակն այս գիշեր 190 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
ՊԲ առաջապահ ուժերի կողմից ձեռնարկվել եւ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Փոխանցեցին նաև, որ վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվում հատկապես ս.թ. նոյեմբերի 12-ին շփման գծի արեւելյան հատվածում՝ թշնամու կողմից խփված հայկական ուղղաթիռի անկման վայրի ուղղությամբ:
Միայն նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը նշված հատվածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ, որից 8-ի դեպքում՝ նռնականետից եւ խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:
Ներկա դրությամբ ինչպես ուղղաթիռի անկման վայրը, այնպես էլ ողջ առաջնագիծը գտնվում է հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1012 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
658 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը