Շերոն Սթոունի ազգականը մահացել է թմրանյութերի չարաշահումից
Դերասանուհի Շերոն Սթոունի 22-ամյա սանիկը մահացել է թմրանյութերի չարաշահումից: Տեղեկություններ կային, որ Քոլին Սթոունը նոյեմբերի սկզբին է մահացել, բայց ընտանիքը հիմա է հայտարարել այդ մասին:
Քոլինը տեւական ժամանակ կախվածություն ուներ թմրանյութերից եւ հոգեմետ դեղերից, հայտնում է Ok-magazine-ը:
Նա բազմիցս փորձել է հաղթահարել կախվածությունը, բայց այդպես էլ չի կարողացել վերադառնալ նորմալ կյանքի: