ԱՄՆ-ում լույս է տեսել Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» գիրքը
ԱՄՆ-ում վաճառքի է հանվել կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» գիրքը։ Այդ մասին հաղորդում է Interfax-ը։
Այն տպագրվել է «Hot Books» հրատարակչության կողմից։ Արժեքը կազմում է 14 դոլարից քիչ ավելի և կարելի է ձեռք բերել ինտերնետի-խանութների միջոցով։
Նշենք, որ հունիսի 12-15-ը Showtime հեռուստաալիքը ցուցադրել է «Հարցազրույց Պուտինի հետ» վավերագրական ֆիլմի 4 մասերը։ Ֆիլմը Ռուսաստանում հունիսի 19-22-ը կցուցադրվի «Առաջին Ալիք»-ի կողմից։