148915 դիտում
19:04 07-07-2018
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. ձուկ բռնելիս հոսանքահարվել և մահացել է ԱԺ նախկին պատգամավորի 36-ամյա ազգականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 17:30-ի սահմաններում, Իջևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Գետահովիտ գյուղից իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի և ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Իջևանի ոստիկանապետ Գեորգի Միրզոյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 36-ամյա Մանվել Քոքոբելյանն է:
Հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրան տեղափոխել են Գետահովիտ գյուղում գտնվող «Քարարտ» արտադրամասի հետնամասով անցնող Աղստև գետից, որտեղ՝ ըստ տեղեկությունների, ձուկ բռնելիս հոսանքահարվել է:
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահվան հանգամանքները, ինչպես նաև հոսանքահարման մասին տեղեկությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ազգականն է:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
32595 դիտում
16:40 14-08-2021
Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ 41-ամյա տղամարդը առվակից ձուկ բռնելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է
145617 դիտում
13:38 22-07-2019
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Սարդարապատ գյուղում 18-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ