211652_close_icon
views-count19308 դիտում article-date 21:39 20-11-2014

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են KIA-ն ու Nissan-ը. Nissan-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարգարյան, Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan մակնիշի 33 RD 101 համարանիշի և KIA մակնիշի 096 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Քիչ առաջ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների, 2 հոգու տեղափոխեց հիվանդանոց: Վթարի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից արդեն վթարի մասին հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեցից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը: Ոստիկնությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Մանրամասները՝ քիչ ուշ: Նախնական տվյալներով KIA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 2.400.000 ՀՀ դրամ, իսկ NISSAN մակնիշի մեքենայինը՝ 1.200.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, KIA մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 105.000 ՀՀ դրամ, իսկ NISSAN մակնիշի մեքենայինը` 90.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր